«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում, Ապարանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև | ՄԱՄՈՒԼ.ամ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
     Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
     Լանջառ-Լուսաշող փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
     Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
     Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
     Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a comment