ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
24News-ի «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հերոսուհին արցախցի պատանի երաժիշտ Մարինե Սարգսյանն է։ Մարինեն ընտանիքի հետ երկու անգամ է տեղահանվել. առաջին տեղահանումը եղել է Շուշիից, հետո արդեն Ստեփանակերտից։
«Իմ հուշերում չկա այդպիսի պահ, երբ ընկավ Շուշին. նա դեռ պայքարում է, մինչև նորից հասնենք իրար։ Դժվար էր Ստեփանակերտ վերադառնալիս նայել Շուշիին ու տուն չբարձրանալ, դաժան ճամփաբաժան էր», – պատմում է Մարինեն ու հավելում. «Երբ Աստծո կամոք վերադառնանք Արցախ, առաջինը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի եմ գնալու։ Գուցե սխալվեցինք, երբ չհնչեցրեցինք Արցախ անունը, չասացինք, որ մենք կանք, պետականություն ունենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց