ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«Գերիների վերադարձը պետք է դառնա պետական առաջնահերթություն, որի շուրջ պետք է տարվի հետևողական և ակտիվ քաղաքական աշխատանք։ Այս հարցի լուծումը իշխանության պարտականությունն է, որը այսօր, փաստացի, չի կատարվում։
Ավելին, ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի պատճառով այս հարցը չի ստանում նաև միջազգային հանրության պատշաճ արձագանքը»։