Վրաերթ Կոտայքի մարզում. 49–ամյա կինն ու նրա 8–ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

Բաժանորդագրվել

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կոտայքի մարզի Գողթ բնակավայրում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 49–ամյա կնոջ ու նրա 8–ամյա դստերը։ Հայտնում է shamshyan.com-ը։

Պատահարը տեղի է ունեցել այսօր ժամը 14-ի սահմաններում։

Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել ու ահազանգել է շտապօգնություն։

«Տուժածներից մեկին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսին` քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են «Ուիգմոր» հիվանդանոց»,– նշվում է կայքում։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Leave a comment