«Ավելի քան 500 ամերիկացի զինվորականների ծանր կորուստներ` Մերձավոր Արևելքում»․ Փույա Հոսսեինի (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրան-Հայաստան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավելի քան 500 ամերիկացի զինվորականների ծանր կորուստներ Մերձավոր Արևելքում.

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար.
     ​«Մենք նախկինում զգուշացրել էինք, որ ամերիկյան ագրեսոր բանակը, Իրանի Զինված Ուժերի հզոր հարձակման և տարածաշրջանում իրենց ռազմակայանների ոչնչացման պատճառով` դիմել է փախուստի և թաքնվում է ռազմակայաններից դուրս։
     ​Վերջին ժամերի ընթացքում հայտնաբերվել և ԻՀՊԿ Օդատիեզերական ու Ռազմածովային Ուժերի հերոսների կողմից` բարձր ճշգրտության հրթիռների ու անօդաչու սարքերի միջոցով` հարձակման են ենթարկվել նրանց երկու թաքստոցները Դուբայում։
     Առաջին թաքստոցում թաքնված էին ավելի քան 400, իսկ երկրորդում՝ ավելի քան 100 զինվորական։ Նրանք կրել են չափազանց ծանր կորուստներ։
     ​Արդեն ժամեր շարունակ շտապօգնության մեքենաները տեղափոխում են ամերիկացի հրամանատարների ու զինվորների դիակներն ու վիրավորներին։
     ​Թրամփը և ամերիկյան բանակի հրամանատարները պետք է լավ հասկացած լինեն, որ տարածաշրջանը վերածվելու է ամերիկացի զինվորների գերեզմանատան, և նրանք այլ ելք չունեն, քան հանձնվել իսլամի քաջ մարտիկների և Իրանի հերոս ժողովրդի աստվածային կամքին»։

Leave a comment