Փարիզում «Ամերիկայի բանկի» գրասենյակում ահաբեկչական հարձակման փորձը կանխվել է

Փարիզում «Ամերիկայի բանկի» գրասենյակում ահաբեկչական հարձակման փորձը կանխվել է։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Փարիզի 8-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել է գիշերը տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարք։ Ոստիկանությունը միջամտել է, և պայթյունը կանխվել է։

Մեկ կասկածյալ ձերբակալվել է և կալանավորվել, իսկ երկրորդը դեռևս հետախուզվում է։

Leave a comment