Ուկրաինան ու Կատարը ստորագրել են անվտանգության գործակցության համաձայնագիր․ առնվազն 10 տարի

Ուկրաինան և Կատարը ստորագրել են անվտանգության ոլորտում գործակցության համաձայնագիր։ 

Համաձայնագիրը նախատեսում է.

– փորձի փոխանակում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի որսման ոլորտում,

– համատեղ տեխնոլոգիական նախագծեր,

– համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում,

– պաշտպանական ներդրումներ։

Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլենսկիի՝ երկրները համաձայնել են գործընկերության առնվազն 10 տարի ժամկետով։

Leave a comment