Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:
Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։