Փաշինյանը ավտոերթով մեկնելու է Գյումրի

Քաղաքականություն

28.03.2026 | 11:17

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում ավտոերթով մեկնել Գյումրի։ Այս մասին նա հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում` թիմակիցների հետ Երևանում շրջայցի ընթացքում։

Վարչապետը նշեց, որ ավտոերթով Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բացման պաշտոնական մեկնարկն է տրվելու։

Նշենք, որ «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհը Հայաստանի ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերից է, որի նպատակն է երկիրը դարձնել միջազգային տարանցիկ ուղի։ Ճանապարհի երկարությունը մոտ 556 կմ է, սկսվում է Իրան–Հայաստան սահմանից հասնում մինչև Վրաստանի սահման։

Leave a comment