Սամվել Կարապետյանը թոռ է ունեցել

Բաժանորդագրվել

Փոքրիկին անվանակոչել են պապիկի անունով։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը թոռ է ունեցել։ Տեղեկությունը հայտնել է նրա դուստրը` Տաթևիկ Կարապետյանը։ Լույս աշխարհ է եկել գործարարի որդու` Կարեն Կարապետյանի զավակը։

«Բարի գալուստ մեր ընտանիք, հորքուրի սեր»,– սոցցանցում գրել է Տաթևիկ Կարապետյանը։

Փոքրիկին անվանակոչել են պապիկի անունով՝ Սամվել։

Leave a comment