Երկու նոր պատգամավորներ կգործուղվեն խորհրդարան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա․ մեկը` ընդդիմադիր, մյուսը՝ իշխանական։ ՍԴ գործուղվելուց հետո Վլադիմիր Վարդանյանին ՔՊ ցուցակում կփոխարինի Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, որը հայտնի է իր հայհոյախառն եւ վիրավորական գրառումներով։

Ընդդիմադիր Թադեւոս Ավետիսյանն էլ ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, քանի որ նախկին անդամի` Մանվել Բադալյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Նրան կփոխարինի «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրաչուհի Միրզոյանը, որը մարկետինգի մասնագետ է, «Ռենշինում» է աշխատում։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment