Նպատակին չեն հասել, պատերազմը կարող է հետաձգվել տարիներով. իսրայելցի փորձագետ

https://arm.sputniknews.ru/20260327/npatakin-chen-hasel-paterazmy-karvogh-e-hetadzgvel-tarinervov-israjelci-pvordzaget-100335174.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Режим Ирана не свергнут, и военную операцию придется повторить через несколько лет

Sputnik Արմենիա

Режим Ирана не свергнут, и военную операцию придется повторить через несколько лет

2026-03-27T23:17+0400

true

PT1M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100328783_126:0:1135:757_1920x0_80_0_0_d325f8b111bbe8260e27a83b940c48d8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео

Բաժանորդագրվել

Իսրայելում ավելի ու ավելի քիչ մարդիկ են կարծում, որ պատերազմը պետք է շարունակել մինչև հաղթական ավարտ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշել որքան հնարավոր է շատ երկրների՝ ընդլայնելով մարտական գործողությունների աշխարհագրությունը դեպի Հարավային Կովկաս և Կասպից ծով։ Այս մասին ասել է իսրայելցի քաղաքագետ Սայմոն Ցիպիսը՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային հաղորդմանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Իսրայելում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել․ երբեմն հնարավոր չէ հասկանալ՝ հրթիռներն ու անօդաչուները որ կողմից են թռչում՝ Իրանի՞ց, Լիբանանի՞ց, թե՞ շենքերի վրա ընկնում են իսրայելական ՀՕՊ ուժերի արկերի ու հրթիռների բեկորները։ Հասկանալի է, որ նման իրավիճակն իսրայելցիներին մշտական վախի մեջ է պահում։

Ճիշտ է, Իսրայելում դեռ կան մարդիկ, ովքեր կոչ են անում Իրանի դեմ պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ, բայց նրանց թիվն օրեցօր նվազում է։ Եվ ընդհակառակը՝ գնալով շատանում են նրանք, ովքեր հասկանում են, որ ռազմական գործողությունները չեն հանգեցնի ցանկալի արդյունքի, մասնավորապես՝ Իրանում իշխանափոխության։

«Օրերս դա հաստատեց նաև հենց ինքը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ելույթում։ Նա արդեն այնքան վստահ չէր ելույթ ունենում, որքան առաջ, և ընդունում էր, որ վարչակարգը տապալել չի հաջողվի։ Հնարավոր է՝ ստիպված լինեն դիմել ցամաքային ռազմական գործողության՝ ամերիկյան բանակի ուժերով։ Իսրայելը զորքերի իջեցմանը չի մասնակցի։ Դե, իսկ մյուս տարբերակն այն է, որ ստիպված կլինեն պատրաստվել Իրանի դեմ ռազմական գործողությունը մի քանի տարի անց կրկնելուն»,-ասում է Ցիպիսը։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment