Այսօր՝ մարտի 27-ին, արդեն 6-րդ անգամ իր հյուրընկալ դռներն է բացել անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը՝ TOON EXPO․Invest 2026-ը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Այս տարի ևս միջոցառմանը միացել են ոլորտի խոշոր ընկերություններ՝ ներկայացնելով հատուկ առաջարկներ, զեղչեր և բացառիկ գնիջեցումներ, ինչպես նաև B2B համագործակցության հնարավորություններ։
Կազմակերպիչների տվյալներով՝ ցուցահանդեսին մասնակցում են 27 երկիր ներկայացնող ընկերություններ, իսկ նախապես գրանցված այցելուների թիվը հատել է 23․000-ը։
TOON EXPO․Invest 2026-ի շրջանակում ներկայացված են ավելի քան 100 անշարժ և ներդրումային գույք Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից, ինչպես նաև ավելի քան 50 առաջարկ արտերկրից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Կիպրոսից, Հունաստանից, Իսպանիայից, Թայլանդից, Եգիպտոսից, Վրաստանից, Չեխիայից, Ռուսաստանից, Մոնտենեգրոյից և Մեծ Բրիտանիայից։
Այցելուները հնարավորություն ունեն ընտրել ավելի քան 30․000 բնակարաններից, օգտվել հիփոթեքային և տարաժամկետ վճարման ծրագրերից, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձի գործիքներից։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Այցելուների համար նախատեսված են նաև անվճար ավտոբուսներ Հանրապետության հրապարակից դեպի «Մերիդիան»՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ։
Մանրամասները՝ տեսանյութում.