Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է վեց իրանցի դիվանագետ, հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Դիվանագիտական գերատեսչությունը նրանց մահը անվանել է «կազմակերպված ահաբեկչության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա հարձակման օրինակ»։