Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը

Նկարը գեներացված է արհեստական բանականությամբ։ 

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել  է 2022թ. մարդահամարի արդյունքներով ամփոփված ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տվյալները:

Առաջին չորս ազգային փոքրամասնությունները՝

  • Եզդի- 31․079,
  • Ռուս- 14․076,
  • Ասորի- 2․755,
  • Քուրդ- 1․663։

Նշվում է, որ 2022թ. մարդահամարի արդյունքներով թվով 545 անձ հրաժարվել են պատասխանել մարդահամարի հարցաթերթով նախատեսված իրենց ազգությանը վերաբերող հարցին:

2011 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝

  • Եզդի- 35․308,
  • Ռուս- 11․911,
  • Ասորի- 2․769,
  • Քուրդ 2․162։

Տվյալների վերլուծությունից երևում է՝ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը՝ եզդիները, թվաքանակի լուրջ անկում են ունեցել։ 11 տարվա ընթացքում նրանց թիվը նվազել է 4,229-ով (մոտ 12%)։ Ներկայացվածներից միակ խումբը, որի թիվն աճել է, ռուսներն են՝ 11,911-ից դառնալով 14,076։ Ասորիների թիվը գրեթե անփոփոխ է մնացել։ Քրդերի թիվը նույնպես նվազել է (499 հոգով)։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment