Դատարանը մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցը. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260327/datarany-merzhec-hec-i-licenziaji-dadarecman-dem-hajcy-pastaban-100326656.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/08/91069355_0:0:1280:960_1920x0_80_0_0_89355e3538e18c7cd786835730efe230.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), սամվել կարապետյան

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), դատարան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), սամվել կարապետյան

Բաժանորդագրվել

Փաստաբանական թիմը պատրաստվում է առաջիկայում դիմել ՀՀ վերաքննիչ դատարան։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Դատարանն այսօր մերժեց ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցը: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Տաշիր կապիտալ» ՓԲԸ–ի փաստաբաններից Վարդան Ալոյանը։

Նրա խոսքով` «Տաշիր կապիտալ» ՓԲԸ–ի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով՝ ՀԷՑ–ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստերին փաստաբանական թիմը կարողացել է ներկայացնել բոլոր փաստարկներն ու հիմնավորումները։

Ալոյանը նշեց, որ քիչ առաջ են ստացել դատարանի որոշումը, որը 190 էջից է բաղկացած և այս պահին որևէ մեկնաբանություն դեռ չի կարող տալ որոշման վերաբերյալ։

Փաստաբանական թիմը պատրաստվում է առաջիկայում դիմել ՀՀ Վերաքննիչ դատարան, սակայն խնդիրն այն է, որ այս ատյանում դատական առաջին նիստը կարող է տեղի ունենալ 2027 թ. հունիս–հուլիս ամիսներին։

«Առաջին ատյանում 22–ամսյա ժամկետով դատավորը կաշկանդված է, որ ինչ ուզում է լինի, պետք է որոշում կայացնի, սակայն Վերքննիչ դատարանի դեպքում ժամկետային սահմանափակում չկա, թե որքան ժամկետում պետք է քննի ու որոշում կայացնի»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։

ՀԷՑ–ի պետականացման մասին օրենքը դեռ չի բողոքարկվի ՍԴ–ում․ միջնորդությունը մերժվել է

Leave a comment