Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստի նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով։

ՔԿ-ից 24News-ին հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

Կատարվում է նախաքննություն:

Մերի Մանուկյան

–00—ՅՄ

Leave a comment