Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել

Հասարակություն

27.03.2026 | 18:16

Իրանում տեղի ունեցող հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել։ Այս մասին Factor.am-ին հայտնել է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Նրա փոխանցմամբ՝ զոհվածը Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանն է, որը մահացել է իր աշխատավայրում։

Քեշիշյանի խոսքով՝ դեպքը հայկական թաղամասում չի եղել, այլ արտադրական տարածքում։

Ըստ նրա՝ հայ համայնքում այս պահին ամեն ինչ հանգիստ է։

 

Անի Թամրազյան

Leave a comment