Միրզոյանն ու Բայրամովը մատնանշել են դրական զարգացումները

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ:

«Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները: Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը նաեւ քննարկել են տարածաշրջանային եւ բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր», – հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից:

Leave a comment