Էրդողանը հայտարարել է «լեգիտիմության միջազգային ճգնաժամի» մասին

Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «միջազգային համակարգը լեգիտիմության խորը ճգնաժամ է ապրում»:

«Միջազգային համակարգը, որը ստեղծվել էր հաղթողների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, լեգիտիմության խորը ճգնաժամ է ապրում գրեթե բոլոր ոլորտներում: Համակարգի հիմքում ընկած ինստիտուտների, կանոնների եւ արժեքների ամբողջությունն օրեցօր կորցնում է իր գործառնությունը», – նշել է Թուրքիայի առաջնորդը Ստամբուլում բացված Stratcom կոնֆերանսի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը հայտարարել է Թուրքիայի վճռականության մասին՝ ակտիվորեն ձեռնարկելու «սկզբունքային, հաստատուն եւ խաղաղությանն ուղղված քայլեր, որոնք առաջնահերթություն են տալիս մարդասիրական արժեքներին ու արդարությանը»:
Թուրքիան պատրաստ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները՝ հանգստության եւ անվտանգության վերականգնման համար ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում, հայտարարել է Թուրքիայի նախագահը: 

Leave a comment