Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

27.03.2026 | 13:28

Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել, հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։ Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ»,- նշել են ծառայությունից։

Նշվում է, որ փրկարարները  օպերատիվ արձագանքել են ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Առաջիկայում կառույցը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։

Leave a comment