Հաջիեւն ու Քըլըչը քննարկել են ադրբեջանա-թուրքական «եղբայրության» հարցերը

Երեւան: Մեդիամաքս: Բուդապեշտում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի եւ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հանդիպումը:

«Մտքեր ենք փոխանակել Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդման, ինչպես նաեւ ադրբեջանա-թուրքական եղբայրության ու ռազմավարական դաշնակցության հիման վրա տարածաշրջանային անվտանգության եւ փոխկապակցվածության հարցերի շուրջ: 
Առկա գլոբալ մարտահրավերների ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում թյուրքական աշխարհում միասնության եւ համերաշխության հետագա ամրապնդումը», – մեկնաբանել է Հաջիեւը:

Leave a comment