Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում. Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում


Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը հայտնվում է Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում։ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը արձանագրում են այս նշանակալի հաջողությունը՝ բարձր մակարդակով։ Այդ մասին հայտնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան:


Այս արդյունքով նրանք ճանապարհ բացեցին հաջորդ Աշխարհի առաջնությունում ևս մեկ զույգի մասնակցության համար, ինչպես նաև նվաճեցին մեծահասակների Աշխարհի գավաթի (Գրան պրի) երկու ուղեգիր, որի իրավունքը շնորհվում է միայն Միջազգային սահքի միության (ISU) կողմից։



 

Դիտումների քանակ1

Leave a comment