«Ուկրաինան էլ մեր պատերազմը չէ». Թրամփը` Մերցին | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը Միացյալ Նահանգներին «նվեր» է արել՝ 10 նավթատար լցանավ, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը. «Նրանք մեզ թույլ են տալու ստանալ 8 նավթատար, և դրանք վաղը ճամփա կընկնեն: Այնուհետև նրանք ներողություն խնդրեցին ինչ-որ բանի համար և որոշեցին ուղարկել ևս 2 լցանավ` ընդհանուր թիվը հասցնելով 10-ի»:

Թրամփը նաև պնդել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ. «Ես լսեցի, թե ինչպես է Գերմանիայի առաջնորդն Իրանի մասին ասել` սա մեր պատերազմը չէ»: Ես ասացի. «Դե, Ուկրաինան էլ մեր պատերազմը չէ, բայց մենք օգնեցինք»: Կարծում եմ՝ դա շատ անտեղի հայտարարություն էր, բայց նա դա արեց, և նա չի կարող ջնջել այն»:

Leave a comment