https://arm.sputniknews.ru/20260326/pvokhadardz-hajhvojanqner-alen-simvonjany-krkin-skandali-kentrvonum-e-hajtnvel-100281662.html
Փոխադարձ հայհոյանքներ. Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել
Փոխադարձ հայհոյանքներ. Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել
Sputnik Արմենիա
ՆԳՆ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T18:32+0400
2026-03-26T18:32+0400
2026-03-26T18:38+0400
հայաստան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100282008_0:85:745:505_1920x0_80_0_0_8bfa0580a047ca834f26578ba61eb975.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նա ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել։Կադրերում երևում է, որ ԱԺ–ից դուրս եկած Ալեն Սիմոնյանին մոտենում է մի քաղաքացի և ասում` զրուցենք, ԱԺ նախագահը պատասխանում է. «Քո հետ զրուցելու չկա, սրան տարեք»։ Դրանից հետո հայհոյախառն վեճ է ծավալվում։Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իր նախնական տեղեկությամբ` բերման են ենթարկել Միքայել Մարգարյանին։«Իմ տվյալներով` սկզբում Ալեն Սիմոնյանն է հայհոյել, նրանք էլ պատասխանել են։ Միքայելը «Համահայկական ճակատ» նախաձեռնության անդամ է, նրանք պահանջում են 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակում»,– ասաց նա։ՆԳՆ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։Հիշեցնենք` 2023 թվականի ապրիլին Ալեն Սիմոնյանը գլխով հարվածել էր ակտիվիստ Արթուր Դանիելյանի քթին։ 2023 թվականի ապրիլի 2-ին էլ Կասկադում դաշնակցական Կարեն Մկրտչյանը Ալեն Սիմոնյանին դավաճան էր անվանել, Սիմոնյանի թիկնապահները բռնել էին երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել էր երիտասարդին և թքել նրա դեմքին: Ապրիլի 4-ին ԱԺ նախագահը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասել էր, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։ Նա ընդգծել էր, որ նման արարքները չեն հանդուրժվելու։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100282008_0:85:745:645_1920x0_80_0_0_9d2a020dfc8d3805114b89ee66c77f02.jpg.webp
հայաստան, ալեն սիմոնյան
հայաստան, ալեն սիմոնյան
ՆԳՆ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նա ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել։
Կադրերում երևում է, որ ԱԺ–ից դուրս եկած Ալեն Սիմոնյանին մոտենում է մի քաղաքացի և ասում` զրուցենք, ԱԺ նախագահը պատասխանում է. «Քո հետ զրուցելու չկա, սրան տարեք»։ Դրանից հետո հայհոյախառն վեճ է ծավալվում։
«Իմ տվյալներով` սկզբում Ալեն Սիմոնյանն է հայհոյել, նրանք էլ պատասխանել են։ Միքայելը «Համահայկական ճակատ» նախաձեռնության անդամ է, նրանք պահանջում են 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակում»,– ասաց նա։
Հիշեցնենք` 2023 թվականի ապրիլին Ալեն Սիմոնյանը գլխով հարվածել էր ակտիվիստ Արթուր Դանիելյանի քթին։ 2023 թվականի ապրիլի 2-ին էլ Կասկադում դաշնակցական Կարեն Մկրտչյանը Ալեն Սիմոնյանին դավաճան էր անվանել, Սիմոնյանի թիկնապահները բռնել էին երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել էր երիտասարդին և թքել նրա դեմքին: Ապրիլի 4-ին ԱԺ նախագահը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասել էր, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։ Նա ընդգծել էր, որ նման արարքները չեն հանդուրժվելու։