ՆԱՏՕ-ն ճանաչում է ԱՄՆ ներդրումը հայ-ադրբեջանական գործընթացում

Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ն ճանաչում է Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում։

Այդ մասին ասվում է այսօր հրապարակված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի 2025 թվականի հաշվետվության մեջ:
«2025 թվականին ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ճանապարհին գրանցված նշանակալի առաջընթացը եւ ճանաչել է Միացյալ Նահանգների շարունակական ներդրումը խաղաղության գործընթացում։ 
Օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարեւոր քայլ էր դեպի հարաբերությունների կարգավորումը եւ տարածաշրջանային անվտանգությունը, եւ ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ», – նշվում է փաստաթղթում։ 

Leave a comment