https://arm.sputniknews.ru/20260326/israjelic-hajastan-en-zhamanel-8-hh-qaghaqaci-agn-100274246.html
Իսրայելից Հայաստան են ժամանել 8 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ
Իսրայելից Հայաստան են ժամանել 8 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը։ 26.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-26T16:38+0400
2026-03-26T16:38+0400
2026-03-26T16:41+0400
իսրայել
եգիպտոս
քաղաքացի
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100273138_0:187:1280:907_1920x0_80_0_0_7183961fb66f72ddf47a284aa9acce32.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Շարմ Էլ-Շեյխ-Երևան չվերթով Հայաստան է ժամանալ 8 ՀՀ քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ԱԳՆ–ից նշել են, որ փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի:«Մարտի 25-ին Իսրայելում ՀՀ դեսպանության տրամադրած հատուկ ավտոբուսով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար: 2 ՀՀ քաղաքացին մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո»,– ասված է հաղորդագրությունում:ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը։ Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Քուվեյթից ՀՀ են վերադարձել 25 քաղաքացի, այդ թվում` ԵՊՀ ուսանողներ. ԱԳՆ
իսրայել
եգիպտոս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100273138_0:0:1280:960_1920x0_80_0_0_a5e8aae7814bd865e4c9b8e7ac80b62f.jpg.webp
իսրայել, եգիպտոս, քաղաքացի, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
իսրայել, եգիպտոս, քաղաքացի, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը։
ԱԳՆ–ից նշել են, որ փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի:
«Մարտի 25-ին Իսրայելում ՀՀ դեսպանության տրամադրած հատուկ ավտոբուսով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար: 2 ՀՀ քաղաքացին մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո»,– ասված է հաղորդագրությունում:
ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը։