Սև ծովում լցանավը հարձակման է ենթարկվել հավանաբար մոտորանավակի կողմից. թուրք նախարար

https://arm.sputniknews.ru/20260326/sev-tsvovum-lcanavy-hardzakman-e-entarkvel-havanabar-mvotvoranavaki-kvoghmic-turq-nakharar-100263802.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100246875_17:0:1081:798_1920x0_80_0_0_2df4ea8fd3abe668fd04cc8e53cb1749.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, սև ծով, լցանավ

թուրքիա, սև ծով, լցանավ

Բաժանորդագրվել

Պաշտոնյայի խոսքով` հարվածը միտումնավոր հասցվել է մեքենայական հատվածին, որպեսզի նավը շարքից դուրս գա։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Սև ծովում «ALTURA» լցանավը, ամենայն հավանականությամբ, հարձակման է ենթարկվել ոչ թե անօդաչու թռչող սարքի, այլ առանց անձնակազմի մոտորանավակի կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ–ները հայտնել էին, որ անհայտ ԱԹՍ–ները Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, հարձակվել են «ALTURA» լցանավի վրա, նավը վնասվել է, անձնակազմը օգնություն է խնդրել։

«Ո՛չ, խոսքն ԱԹՍ–ի մասին չէ։ Ամենայն հավանականությամբ, հարվածը հասցվել է առանց անձնակազմի նավակի կողմից, ընդ որում` միտումնավոր թիրախավորել է մեքենայական բաժինը՝ նավը շարքից դուրս բերելու համար։ Մասնագետները կպարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ամեն դեպքում արտաքին ազդեցության հետևանքով պայթյուն է գրանցվել։ Անձնակազմի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չկան, բոլորը թուրք են։ Մենք մասնագետներ ենք ուղարկել դեպքի վայր», – 24 TV-ին ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ նավը պատկանում է օտարերկրյա ընկերության, բայց կառավարվում է թուրքական ընկերության կողմից։ Միևնույն ժամանակ թուրքական իշխանությունները դեռևս չեն պարզել, թե որ ընկերությանն է պատկանում լցանավը։

Leave a comment