Ես աջակցում եմ Իրանում վարչակարգի փոփոխությանը, բայց ինձ մտահոգում է, որ այդ հնարավորությունը կարող է բաց թողնվել. Ջոն Բոլթոն

Ես աջակցում եմ Իրանում վարչակարգի փոփոխությանը և վաղուց եմ այդ դիրքորոշումն ունեցել։ Ինձ մտահոգում է, որ եթե այդ գործընթացը պատշաճ կերպով չնախապատրաստվի, հնարավորությունը կարող է բաց թողնվել։ Սակայն կարծում եմ, որ ներկայումս ստեղծված իրավիճակը կարող է կարևոր հնարավորություն լինել նման փոփոխությունների համար։ Այս մասին, «hppr.org»-ի փոխանցմամբ, ասել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

Նա նաև նշել է, որ Պարսից ծոցի երկրները գուցե չէին ցանկանում, որ այս պատերազմը սկսվի, բայց նրանք միշտ կողմ են եղել Իրանում վարչակարգի փոփոխությանը։

«Կարծում եմ՝ նրանք դեռ ցանկանում են, որ դա տեղի ունենա»,- ասել է Ջ. Բոլթոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment