ԱԺ-ն քննարկում է ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում Եփրեմ Կարապետյանին ընտրելու հարցը

Քաղաքականություն

26.03.2026 | 11:28

Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) անդամի թափուր պաշտոնում Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը:

Կարապետյանը 2019 թվականից առ այսօր աշխատում է Արդարադատության նախարարությունում, 2024 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։ Նրա թեկնածությունը խորհրդարանին է առաջարկել ԱԺ մրցութային խորհուրդը։

Նշենք, որ այս պահին ԿԿՀ հանձնաժողովում 2 թափուր տեղ կա։ Ազգային ժողովն անդամ ընտրելու բազմաթիվ փորձեր է արել։ Օրենսդիրը հավանություն չի տվել Վահե Մկրտչյանի, Նարինե Ավետիսյանի, Մարիաննա Բաղինյանի, Տաթևիկ Բարսեղյանի, ինչպես նաև հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի թեկնածություններին։

 

 

Leave a comment