Բարձր ենք գնահատում Հունաստանի կողմից ՀՀ-ի համար կարևորություն ունեցող հարցերում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը. ՀՀ նախագահ

Քաղաքականություն

25.03.2026 | 22:50

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա։

Բարձր ենք գնահատում Հունաստանի կողմից Հայաստանի համար կարևորություն ունեցող հարցերում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը։

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Հունաստան կատարած իմ այցը և լիահույս եմ, որ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների միջև կապերի առավել սերտացմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագոր­ծակցության շրջանակի ընդլայնմանը:

Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ համոզված լինելով, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի հայ-հունական զարգացող հարաբերություններին»,– մասնավորապես ասվում է ուղերձում:

Leave a comment