Դոնալդ Թրամփը չի բլեֆում, նա պատրաստ է «դժոխքի վերածել» Իրանը. Սպիտակ տուն

Սպիտակ տունը պնդում է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում:

«Իրանական ռեժիմը փնտրում է պատերազմից դուրս գալու հնարավորություն։ Նախագահ Դոնալդ Թրամփի ուլտիմատումից հետո Իրանը հասկացնել է տվել, որ ցանկանում է բանակցել, և նախագահը պատրաստ է լսել։ Մենք վարում ենք բանակցություններ Իրանի հետ, որոնք հանգեցրել են Իրանում էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների հետաձգմանը։ Իրանը հնարավորություն ունի համագործակցելու նախագահ Թրամփի հետ։

Նախագահը միշտ նախընտրում է խաղաղությունը։ Ավելի շատ զոհերի և ավերածությունների կարիք չկա։

Մենք միշտ ասել ենք, որ գործողությունը կտևի 4-ից 6 շաբաթ։ Մենք մոտ ենք պատերազմի հիմնական նպատակների հասնելուն։ Բայց եթե Իրանը չընդունի իրականությունը, չհասկանա, որ ռազմական պարտություն է կրել, և շարունակի գործել իր ձևով, նախագահ Թրամփը կհոգա, որ տուժեն ավելի ծանր, քան երբևէ։

Դոնալդ Թրամփը չի բլեֆում, նա պատրաստ է «դժոխքի վերածել» Իրանը։ Իրանին պետք չէ կրկին սխալվել իր հաշվարկներում»,- հայտարարել են Սպիտակ տնից։

Leave a comment