https://arm.sputniknews.ru/20260325/dvonald-trampn-u-si-tsinpiny-majisin-khandipen-pekinum-spitak-tun-100241255.html
Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը մայիսին կհանդիպեն Պեկինում. Սպիտակ տուն
Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը մայիսին կհանդիպեն Պեկինում. Սպիտակ տուն
Sputnik Արմենիա
Ի սկզբանե ԱՄՆ առաջնորդի այցը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն հետաձգվեց Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով: 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T22:18+0400
2026-03-25T22:18+0400
2026-03-25T22:41+0400
ամն
չինաստան
դոնալդ թրամփ
սի ծինփին (չինաստանի նախագահ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1859/49/18594919_27:16:1509:849_1920x0_80_0_0_be6cb9825f3c55c69190e5f4080898d2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցելու: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։Լիվիտի խոսքով՝ տարվա ընթացքում Սի Ծինփինը տիկնոջ՝ Պեն Լիյուանի հետ պատասխան այց կկատարի Վաշինգտոն, որտեղ նրան կընդունեն Թրամփ ամուսինները։Ի սկզբանե ԱՄՆ առաջնորդի այցը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն հետաձգվեց Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով:Մեկնաբանելով նշված գործողության շուրջ ստեղծված իրավիճակը՝ Լիվիտը նշել է, որ ԱՄՆ-ն մոտ է առանցքային նպատակներին հասնելուն:«Մենք ընդհուպ մոտեցել ենք գործողության հիմնական խնդիրների կատարմանը», – ասել է նա՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունները շարունակվում են:Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտենում է Ուկրաինայի հակամարտության հնարավոր կարգավորմանը
ամն
չինաստան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1859/49/18594919_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e0ef7a27df88dfade3c6b9cfe236befb.jpg.webp
ամն, չինաստան, դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ)
ամն, չինաստան, դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ)
Ի սկզբանե ԱՄՆ առաջնորդի այցը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն հետաձգվեց Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-15-ը կայցելի Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցելու: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։
«Ուրախ եմ հայտնել, որ նախագահ Թրամփի և Չինաստանի նախագահի երկար սպասված հանդիպումը տեղի կունենա Պեկինում մայիսի 14-ին և 15-ին», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Լիվիտի խոսքով՝ տարվա ընթացքում Սի Ծինփինը տիկնոջ՝ Պեն Լիյուանի հետ պատասխան այց կկատարի Վաշինգտոն, որտեղ նրան կընդունեն Թրամփ ամուսինները։
Ի սկզբանե ԱՄՆ առաջնորդի այցը նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը, սակայն հետաձգվեց Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով:
Մեկնաբանելով նշված գործողության շուրջ ստեղծված իրավիճակը՝ Լիվիտը նշել է, որ ԱՄՆ-ն մոտ է առանցքային նպատակներին հասնելուն:
«Մենք ընդհուպ մոտեցել ենք գործողության հիմնական խնդիրների կատարմանը», – ասել է նա՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունները շարունակվում են: