Վահագն Խաչատուրյանը Մարշալլի գերմանական հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին

Վահագն Խաչատուրյանը Մարշալլի գերմանական հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ԱՄՆ Մարշալլի գերմանական հիմնադրամի միջազգային փորձագետների և լրագրողների հետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, տնտեսական զարգացման խթանումը և անվտանգային մարտահրավերների հաղթահարման կարևորությունը։ Նա անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները խաղաղության, կայունության և համագործակցության ապահովման համատեքստում։

Հանդիպման ավարտին նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հասարակական գործընթացներին։

Leave a comment