Փախածը դու’ ես, ժողովուրդը մնար, կոտորվեր, որ գլխացավանքից ազատվեի՞ր. դու ի՞նչ վարչապետ

ՍԴ-ի անունը դրեք ՔՊ-ի անվան ՍԴ, ՔՊ-ի համակիրներն են դատավոր դարձել, հիմա էլ Վլադիմիր Վարդանյանին ընտրեցին դատավոր, ով բացարձակ նվիրված է Փաշինյանին, Բարձր դատարանը վերածեցին «Փաշինյանի դատարանի»: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Դու ի՞նչ վարչապետ, օրենք ես խախտում, անօրեն վարքագիծ դրսևորում, հայհոյում, ինչ ուզենաս, կարաս անե՞ս, ներողությունդ էլ նախընտրական հիթ էր: «Փախածը» դու ես, մարդիկ մնային, կոտորվեին, որ գլխացավանքից ազատեի՞ն քեզ: ՔՊ-ն պատիժ է գլխներիս, ՀՀ-ի հետ ոնց ուզենան, կվարվեն, միայն մնան իշխանության», – մեկնաբանեց իրավապաշտպանը:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment