Նարեկ Սամսոնյանը կշարունակի հացադուլը․ նա տեղափոխվել է բանտ․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ Նարեկ Սամսոնյանը փաստացի կշարունակի հացադուլը, մինչև ստացիոնար բուժման մեկնարկը։ Մելիքյանը հայտնել է, որ Սամսոնյանին «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել են Արմավիր ՔԿՀ։ «Նրան բուժող բժիշկը հացադուլը դադարեցնելու և վերջինիս հոսպիտալացման ցուցում է տվել, սակայն Սամսոնյանը հացադուլը շարունակելու է, մինչև չանցնի ստացիոնար բուժման»,-ասել է Մելիքյանը։

Փաստաբանի խոսքով՝ Սամսոնյանը հայտնել է, որ ցանկանում է, որ իր առողջական վիճակով զբաղվի իրեն բուժող բժիշկը, որպեսզի օրգանիզմի վերականգնումից հետո կարողնան իրականցնել համապատասխան վիրահատական միջամտությունը։

Ըստ փաստաբանի՝ ՔԿՀ-ի բժշկական կենտրոնը խոստացել է, որ Սամսոնյանին վաղը, փաստաթղթերի ստուգումից հետո, նորից կտեղափոխեն բուժհաստատություն, որտեղ էլ վերջինս կդադարեցնի հացադուլն ու կսկսի բուժումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment