https://arm.sputniknews.ru/20260325/amnn-ir-hajtararutjunnervov-cankanum-e-durs-gal-tshahtshic-hhum-irani-despan-100222086.html
ԱՄՆ–ն իր հայտարարություններով ցանկանում է դուրս գալ ճահճից. ՀՀ–ում Իրանի դեսպան
ԱՄՆ–ն իր հայտարարություններով ցանկանում է դուրս գալ ճահճից. ՀՀ–ում Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Վաշինգտոնն այն վիճակում չէ, որ իր պայմանները թելադրի իրանական կողմին։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T19:35+0400
2026-03-25T19:35+0400
2026-03-25T19:35+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
խալիլ շիրղոլամի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100223393_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e3ff608c9b31c41b215c304b450de410.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանի և ԱՄՆ–ի միջև որևէ բանակցություն չի եղել, իսկ Դոնալդ Թրամփի հայտարարությունները սովորական բլեֆ են և հոգեբանական խաղ։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ամերիկյան առաջնորդի հայտարարություններին և Իրանի հետ բանակցային գործընթացի ու Թեհրանին ուղղված առաջարկների վերաբերյալ վերջին օրերի հրապարակումներին։Դիվանագետի խոսքով՝ ամերիկացիները փորձում են հանդարտեցնել էներգակիրների համաշխարհային շուկան և միաժամանակ պառակտում մտցնել իրանական հանրության շրջանում։ Թրամփի հայտարարություններն ու ԶԼՄ-ներում «արտահոսքերը» հենց դրան են ուղղված։Դեսպանը հիշեցրեց, որ անցյալում Վաշինգտոնը երկու անգամ խաղաղության հասնելու հնարավորություն է ունեցել։ Սակայն երկու անգամն էլ ԱՄՆ-ն ագրեսիա է սանձազերծել Իրանի դեմ՝ անցյալ տարվա ամռանը և հիմա։ Չնայած նրան, որ Թեհրանը մասնակցում էր բանակցություններին, նրանք որոշեցին խախտել այդ բանակցությունները հարձակվելով։«Իրանի ժողովուրդը պայքարելու է այնքան ժամանակ, մինչև ագրեսորը դադարեցնի իր գործողությունները»,– ասաց դեսպանը` հավելելով, որ Թրամփն այն վիճակում չէ, որ իր պայմանները թելադրի իրանցիներին։Շիրղոլամին նշեց` Իրանի որոշ հարևաններ` Թուրքիան, Եգիպտոսը, Պակիստանը, բանակցություններում որպես միջնորդներ հանդես գալու ցանկություն են հայտնել. Իրանը բարձր է գնահատում նրանց ջանքերը, բայց չի կարող ասել, թե որքանով այդ ցանկությունը իրականություն կդառնա։Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով անանուն պաշտոնյաներին, պնդել էր, թե Վաշինգտոնը Թեհրանին է փոխանցել մերձավորարևելյան հակամարտությունից դուրս գալու` 15 կետից բաղկացած ծրագիր՝ ԱՄՆ տնտեսության վրա այդ հակամարտության աճող ազդեցության ֆոնին։ Իսկ մարտի 23-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ դրական և արդյունավետ բանակցություններ են վարել։ Նա նշել էր, որ հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները ։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել, իսկ կեղծ լուրերը ծառայում են շուկաները մանիպուլյացիայի ենթարկելուն։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
ԱՄՆ–ն իր հայտարարություններով ցանկանում է դուրս գալ ճահճից. ՀՀ–ում Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն իր հայտարարություններով ցանկանում է դուրս գալ ճահճից. ՀՀ–ում Իրանի դեսպան
2026-03-25T19:35+0400
true
PT4M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100223393_277:0:1717:1080_1920x0_80_0_0_9b02495eb43bf8052b249471a668cb22.jpg.webp
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, խալիլ շիրղոլամի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, խալիլ շիրղոլամի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Վաշինգտոնն այն վիճակում չէ, որ իր պայմանները թելադրի իրանական կողմին։
Դիվանագետի խոսքով՝ ամերիկացիները փորձում են հանդարտեցնել էներգակիրների համաշխարհային շուկան և միաժամանակ պառակտում մտցնել իրանական հանրության շրջանում։ Թրամփի հայտարարություններն ու ԶԼՄ-ներում «արտահոսքերը» հենց դրան են ուղղված։
«Վաշինգտոնը հոգեբանական խաղ է նախաձեռնել, բայց իրանցի ժողովուրդը չի տրվի դրան։ Ամերիկացիները հասկացել են, որ Իրանի դեմ պատերազմն իրենց համար ճահիճ է դարձել. նրանք խրվել են այդ ճահճի մեջ և ուզում են ժամանակ շահել, այդ տիղմից դուրս գալու ուղիներ են փնտրում, բայց այնպես, որ սեփական հասարակության առջև կարողանան պահպանել սեփական դեմքը»,- նշեց դիվանագետը։
Դեսպանը հիշեցրեց, որ անցյալում Վաշինգտոնը երկու անգամ խաղաղության հասնելու հնարավորություն է ունեցել։ Սակայն երկու անգամն էլ ԱՄՆ-ն ագրեսիա է սանձազերծել Իրանի դեմ՝ անցյալ տարվա ամռանը և հիմա։ Չնայած նրան, որ Թեհրանը մասնակցում էր բանակցություններին, նրանք որոշեցին խախտել այդ բանակցությունները հարձակվելով։
«Իրանի ժողովուրդը պայքարելու է այնքան ժամանակ, մինչև ագրեսորը դադարեցնի իր գործողությունները»,– ասաց դեսպանը` հավելելով, որ Թրամփն այն վիճակում չէ, որ իր պայմանները թելադրի իրանցիներին։
Շիրղոլամին նշեց` Իրանի որոշ հարևաններ` Թուրքիան, Եգիպտոսը, Պակիստանը, բանակցություններում որպես միջնորդներ հանդես գալու ցանկություն են հայտնել. Իրանը բարձր է գնահատում նրանց ջանքերը, բայց չի կարող ասել, թե որքանով այդ ցանկությունը իրականություն կդառնա։