«Որ ասում ենք՝ հիբրիդային պատերազմը գալիս է ՌԴ-ից, տարակուսած նայում են». Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է ՔՊ-ականի տոմսը (Տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը չի կարողացել մեկնալ Աշխաբադ, ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը։

Այսօր նա այդ հարցով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝  հետաքրքրվելով՝ Ռուսաստանը չպե՞տք է պարզաբանում տա Հայաստանին։

Միրզոյանն ասաց, որ պաշտոնական դիվանագիտական խողովակներով կդիմեն ռուսական կողմին՝ հայցելու պարզաբանումներ։

«Ցավոք սրտի, առաջին անգամը չէ, որ մենք ՌԴ-ից լսում ենք ՀՀ պաշտոնյաների մուտքը արգելափակելու մասին։ Ի՞նչ կարող եմ ասել՝ այսպիսի դեպքերը ցավալի են, հետո էլ, որ ասում ենք՝ Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է նաև այդ պետությունից, տարակուսած նայում են մեզ ու ասում՝ ո՞նց կարելի է նման բան ասել»,- նշեց Միրզոյանը։

Նա ասաց, թե այս դեպքը լավ չի Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների համար։

Leave a comment