ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Արշակ սրբազանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Գևորգ Մանուկյանին, դատարանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները գրավոր ներկայացնեն միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում նիստ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման գործով։
Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։
Համաձայն գործի, իբր շրջանառվել է թմրամիջոց, սակայն այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։
Դատալսման նախօրեին տեսչական մարմինը ստուգումներ է սկսել Արշակ սրբազանի քրոջ ամուսնուն պատկանող դեղատանը։
—00—ԼԱ