2026 թ. հունվար-փետրվարին ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերում աճ է եղել. վիճակագրություն

Բաժանորդագրվել

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական արժույթի փոխարժեքը փետրվարին եղել է 378.76 դրամ:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. 2026 թ. հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.4 % (2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։ Այդ մասին այսօր տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Կոմիտեի ներկայացրած տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսության բոլոր ճյուղերում ունեցել ենք աճ, անգամ ավանդաբար ցածր ցուցանիշներ ունեցող արտահանումն ու ներմուծումն են աճել։

Ըստ այդմ, ներմուծումն աճել է 7.3 %–ով` կազմելով 717.6 մլրդ դրամ։ Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն աճել է 12.6 %–ով` կազմելով 442.5 մլրդ դրամ։

Նշված ժամանակահատվածում մեր տնտեսության մեջ գերիշխել է շինարարության և արդյունաբերական արտադրանքի ծավալը` աճելով համապատասխանաբար 20.5 %–ով (53 մլրդ 953.7 մլն դրամ) և 17.2 %–ով (491 մլրդ 479.4 մլն դրամ)։

Այս ոլորտներին հաջորդում են արտաքին առևտրաշրջանառությունը` 9.3 % (3 մլրդ 064.1 մլն դրամ), ծառայությունների ծավալը` 7.2 % (630 մլրդ 310.5 մլն դրամ) և էլեկտրաէներգիայի արտադրությունը` 7.1 % (1 մլրդ 823.9 մլն դրամ)։

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական արժույթի փոխարժեքը հունվար-փետրվարին եղել է 378.76 դրամ:

Leave a comment