ԵԱՏՄ–ի և ԱՄԷ միջև տնտեսական արտոնյալ պայմաններ կլինեն. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը

https://arm.sputniknews.ru/20260325/eatmi-ev-ame-mijev-tntesakan-artvonjal-pajmanner-klinen-hh-azhn-vaveracrec-hamadzajnagiry-100212004.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/04/28171188_122:0:2851:2047_1920x0_80_0_0_abd350fe6ee43dbe85ba9fed5ebe5e14.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր

արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր

Բաժանորդագրվել

Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95 %–ը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր միաձայն` 94 կողմ ձայներով վավերացրեց ԵԱՏՄ–ի և ԱՄԷ–ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագիրը։

2025 թ. հունիսի 27–ին Մինսկում ստորագրված այս համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։

Համաձայնագրում նաև հատուկ ուշադրություն է դարձվել փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը:

Նշվում է, որ այսպիսով ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ ապրանքային անվանացանկի 86 %–ի չափով, որի արտահանման ծածկույթը դեպի ԱՄԷ Եվրասիական տնտեսական միության համար կազմում է 98%:

Այս համաձայնագրով Հայաստանից դեպի ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի ընթացիկ արտահանման 95 %–ը։

Ընդհանուր առմամբ, ԱՄԷ ապրանքների ներմուծումը գնահատվում է տարեկան մոտ 51 մլրդ դոլար, որից Հայաստանին բաժին է ընկնում մոտ 10 մլն դոլարը։

Ներկայումս ԵԱՏՄ-ն արդեն ազատ առևտրի համաձայնագրեր ունի (ժամանակավոր կամ մշտական) Վիետնամի, Սինգապուրի, Սերբիայի և Իրանի հետ: Ավարտվում են Ինդոնեզիայի հետ բանակցությունները, շարունակվում են Հնդկաստանի և Եգիպտոսի հետ, դիտարկվում է նաև Թունիսի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։

Leave a comment