https://arm.sputniknews.ru/20260325/ekeghecun-anhatujc-sepakanutjan-iravunqvov-hvogh-ajlevs-chi-trvi-azhn-yndunec-orenqy-100210585.html
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. ԱԺ–ն ընդունեց օրենքը
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. ԱԺ–ն ընդունեց օրենքը
Sputnik Արմենիա
Մայր աթոռին հողատարածք կտրամադրվի միայն օգտագործման իրավունքով։ 25.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-25T12:21+0400
2026-03-25T12:21+0400
2026-03-25T12:22+0400
հայ առաքելական եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին
հող
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362745_0:78:1501:922_1920x0_80_0_0_d96430c10482997160f26a9526fa6d0d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, մարտի 25 – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չի տրամադրվի։ Ազգային ժողովը 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայնով 2–րդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։Նախագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցրեց, որ օրենքի այս փոփոխությունները եկեղեցու դեմ չեն, այլ ընդամենը կարգավորելու են հողային սեփականության հարցերը։Հիշեցնենք, որ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հողերը ՀԱԵ–ին տրամադրել միայն օգտագործման իրավունքով։Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց ՔՊ–ի իմացության. նախագիծն ընդունվեց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/02/95362745_0:0:1501:1125_1920x0_80_0_0_560b1401949b64b7060cd29c8b9d9b57.jpg.webp
հայ առաքելական եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, հող, աժ (ազգային ժողով)
հայ առաքելական եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, հող, աժ (ազգային ժողով)
Մայր աթոռին հողատարածք կտրամադրվի միայն օգտագործման իրավունքով։
ԵՐԵՎԱՆ, մարտի 25 – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չի տրամադրվի։ Ազգային ժողովը 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայնով 2–րդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։
Ձեռնպահ քվերակած երեք պատգամավորներն էին Հակոբ Ասլանյանը, Հովիկ Աղազարյանը և Գեղամ Նազարյանը։
Նախագծի 2–րդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցրեց, որ օրենքի այս փոփոխությունները եկեղեցու դեմ չեն, այլ ընդամենը կարգավորելու են հողային սեփականության հարցերը։
Հիշեցնենք, որ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հողերը ՀԱԵ–ին տրամադրել միայն օգտագործման իրավունքով։