«Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սկսված քարոզարշավի պայմաններում կրկին շահարկվում է առողջության ապահովագրության թեման, ինչը բացարձակապես տեղին չէ, որովհետև այս մարդու խնդիրը բացարձակապես կապ չուներ և չունի ապահովագրական համակարգի ներդրման հետ՝ քաղցկեղի կապակցությամբ վիրահատությունը կարելի էր պետական պատվերի շրջանակներում կատարել դեռ հեռավոր 2019:
     Արդյո՞ք սխալ կլինի, եթե եզրակացնենք, որ՝
     1. Երկրի ղեկավարները չեն տիրապետում իրենց ներդրած «ռեֆորմների» ընթացակարգերին
     2. Երկրի ղեկավարությունը, գործուն քայլերի փոխարեն, նամակներ ուղարկելով և գործունեության իմիտացիայով է «լուծում» քաղաքացիների խնդիրները
     3. Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է, քանի որ բնակչության լայն շերտերը տեղեկացված չեն համակարգի գործունեության ընթացակարգերից»։

Leave a comment