ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Թեհրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր


Վաշինգտոնը Թեհրանին ներկայացրել է հակամարտությունը դադարեցնելու` 15 կետից բաղկացած ծրագիր, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաների։


«Այն արտացոլում է Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ գտնելու հակամարտությունից դուրս գալու ելք», – նշվում է հոդվածում։


New York Times-ի տվյալով՝ այդ քայլը ձեռնարկվել է Իրանի վրա հարձակման տնտեսական հետևանքների դեմ պայքարի ֆոնին։ Ծրագիրը, ի թիվս այլ բաների, լուծում է անվտանգության հիմնական հարցերը, այդ թվում՝ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերի խնդիրը: Առանձին կետ է ծովային անվտանգության վերականգնումը, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում, որի շրջափակումը հանգեցրել է էներգամատակարարման խափանումների և նավթի ու գազի համաշխարհային գների կտրուկ աճի:


Ինչպես նշում է հրատարակությունը, Պակիստանն ապահովել է ամերիկյան պլանի տեքստի փոխանցումն իրանական կողմին՝ հանդես գալով որպես դիվանագիտական ​​​​միջնորդ։

Դիտումների քանակ3

Leave a comment