Հայկ Մարտիրոսյանն Ուզբեկստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար է դարձել

Բաժանորդագրվել

Մրցաշարի ավարտից երկու փուլ առաջ Հայկ Մարտիրոսյանը 6.5 միավոր ունի։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Տաշքենդում անցկացվող 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար է դարձել։

Ութ փուլում հայ շախմատիստը հինգ հաղթանակ է տարել և երեքում ոչ-ոքի խաղացել։

Ութերորդ փուլում նա հաղթել է ուզբեկ Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ Մարտիրոսյանը 6.5 միավոր ունի։

Մրցաշարի ավարտին երկու փուլ է մնացել։

Նշենք, որ Ուզբեկստանի ներկայացուցիչ Գեորգի Ագզամովը Միջին Ասիայի առաջին գրոսմայստերն էր։ Նա մահացել է 1986 թվականին՝ 31 տարեկանում՝ Սևաստոպոլի մոտ գտնվող կիրճն ընկնելու հետևանքով։

Leave a comment