Բեռլինում 90-ամյա թոշակառուն շահել է 1,5 միլիոն եվրո

Քաղաքականություն

24.03.2026 | 22:02

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 90-ամյա մի կին շահել է 1,5 միլիոն եվրո լոտոյի խաղարկությունում։ Կինը 2019 թվականից սկսած՝ պարբերաբար մասնակցել է խաղարկությանը։

Նա ստացել է այս լոտոյում հնարավոր առավելագույն շահումը։ Նշվում է, որ տվյալ խաղարկության հիմնադրամից ոչ միայն վճարվում են շահումները, այլև ֆինանսավորվում են Գերմանիայում իրականացվող սոցիալական ծրագրերը՝ ուղղված թոշակառուներին, փախստականներին և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն։

Օրինակ՝ նախորդ տարիներին շուրջ 70 միլիոն եվրո բաշխվել է Գերմանիայում իրականացվող մոտ 400 սոցիալական ծրագրերի միջև։

Գերմանական լրատվամիջոցները այս հաղթանակը որակել են «սենսացիա»։ Հաղթողը իր շահման մասին իմացել է 90-ամյակն անցնելուց հետո։

Leave a comment