Հայէկոնոմբանկը եւ Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով համատեղ արշավի արդյունքները, հանդիսավոր միջոցառման շրջանակում հաղթող քարտապանին հանձնել են գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար ուղեւորություն դեպի Բալի:
Մրցույթին մասնակցելու համար Հայէկոնոմբանկն իր Mastercard քարտապաններին առաջարկել է 20.11.2025-20.01.2026թթ․ կատարել միանվագ 20,000 դրամին համարժեք անկանխիկ վճարում AEB Mastercard վճարային քարտով: Յուրաքանչյուր գործարքի արդյունքում գեներացվել է անհատական կոդ եւ ուղարկվել քարտապաններին։
Գլխավոր մրցանակի, ինչպես նաեւ խրախուսական 3 iphone 17 սմարթֆոնների հաղթող կոդերը պատահականության սկզբունքով ընտրվել են մարտի 12-ին Հայէկոնոմբանկի Facebook-յան էջի ուղիղ եթերում պատահականության սկզբունքով։
Մարտի 19-ին անցկացված միջոցառմանը ներկա էին Mastercard-ի եւ Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները, գլխավոր եւ խրախուսական նվերների հաղթող քարտապանները:
Բացելով միջոցառումը՝ Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը նշել է, որ արշավի ամփոփման օրը պատահական չի ընտրվել.
«Մարտի 19-ը Հաճախորդների միջազգային օրն է, եւ մենք եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Հայէկոնոմբանկի հաճախորդներին, որ ընտրել են մեր բանկը՝ որպես հուսալի գործընկեր: Այս արշավը եւս մեկ միջոց է մեր հաճախորդներին մեր շնորհակալությունը հայտնելու համար: Մենք իսկապես բարձր ենք գնահատում Mastercard-ի համագործակցությունը, որը հնարավորություն ստեղծեց արշավում հաճախորդներից բացի առանձին մասնակցությամբ ներգրավել նաեւ Հայէկոնոմբանկի աշխատակիցներին: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ այս արշավի հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք է, եւ մենք շնորհակալ ենք բոլոր ստորաբաժանումներին արդյունավետ աշխատանքի համար»:
Mastercard-ի հայաստանյան ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը, շնորհակալություն հայտնելով արշավի բոլոր մասնակիցներին, նշել է, որ հաճախորդների շնորհիվ է, որ Հայէկոնոմբանկի հետ բոլոր մտահղացումները հաջողության են հասնում.
«Մեր նպատակն է հաճախորդների համար ապահովել ոչ միայն արագ, ապահով եւ անվտանգ վճարումներ, այլ նաեւ պարգեւել հաճելի էմոցիաներ եւ անակնկալներ: Հենց դա է պատճառը, որ մենք ձգտում ենք շարունակել նման ակցիաները: Վերջին շրջանում Հայէկոնոմբանկի հետ Mastercard-ի համագործակցությունը հագեցած էր. թողարկվեց Mastercard World քարտը, որը հաճախորդներին նոր ճամփորդական առավելություններ է տրամադրում, ունեցանք նաեւ cashback-երի ակցիաներ, եւ, իհարկե, այս համատեղ արշավը, որը շատ լավ արդյունքներ արձանագրեց: Շարունակեք վճարել Mastercard-ի ձեր քարտերով ապահով եւ անվտանգ միջավայրում, եւ հաջորդ անգամ հենց Դուք կարող եք լինել հաղթող քարտապանը: Շնորհակալ ենք Հայէկոնոմբանկին արդյունավետ համագործակցության, վստահության, մեր գաղափարները կիսելու համար»:
Հայէկոնոմբանկի Հաճախորդների ներգրավման եւ պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ Հայէկոնոմբանկը բարձր է գնահատում Mastercard-ի հետ համագործակցությունը.
«Այս տարիների ընթացքում մենք շոշափելի արդյունքներ ունենք՝ թե քանակական, թե որակական արտացոլմամբ: Մեր համատեղ թողարկած Mastercard World քարտատեսակն արդեն իսկ շատ լավ արձագանք ունի հաճախորդների շրջանում: Ճամփորդական առավելություններին զուգահեռ՝ քարտը հնարավորություն է տալիս նաեւ արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ներգրավել: Mastercard World-ը պրոդուկտ է բոլորի համար՝ հասանելի սակագներով եւ շահավետ պայմաններով»:
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: