https://arm.sputniknews.ru/20260324/iranum-nshanakvel-e-azgajin-anvtangutjan-geragujn-khvorhrdi-qartughar-larijanii-pvokharen-100188205.html
Իրանում նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ Լարիջանիի փոխարեն
Իրանում նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ Լարիջանիի փոխարեն
Sputnik Արմենիա
Նշանակումը կատարվել է Իրանի հոգևոր առաջնորդի համաձայնությամբ։ 24.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-24T15:51+0400
2026-03-24T15:51+0400
2026-03-24T15:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/18/100187709_0:50:800:500_1920x0_80_0_0_1f2c09d724cc24032ded2094ba9faf58.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հանրային կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային։«Հաշվի առնելով Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքը և նրա համաձայնությամբ՝ Իրանի նախագահի հրամանագրով Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար»,-X սոցիալական ցանցում գրել է Թաբաթաբային։Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ սպանված Ալի Լարիջանիի փոխարեն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Սայիդ Ջալիլին։Լարիջանին, որին փոխարինելու է եկել նոր քաղաքական գործիչը, զոհվել է մարտի 17-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ընթացքում։ Թեհրանը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունն անվանել է ահաբեկչություն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է «խստորեն վրեժխնդիր լինել» նրա սպանության պատասխանատուներից։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/18/100187709_5:0:748:557_1920x0_80_0_0_b7100afeb69036f6fd2fb2db1de2b223.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
Բաժանորդագրվել
Նշանակումը կատարվել է Իրանի հոգևոր առաջնորդի համաձայնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հանրային կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային։
«Հաշվի առնելով Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքը և նրա համաձայնությամբ՝ Իրանի նախագահի հրամանագրով Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար»,-X սոցիալական ցանցում գրել է Թաբաթաբային։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ սպանված Ալի Լարիջանիի փոխարեն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Սայիդ Ջալիլին։
Լարիջանին, որին փոխարինելու է եկել նոր քաղաքական գործիչը, զոհվել է մարտի 17-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ընթացքում։ Թեհրանը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունն անվանել է ահաբեկչություն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է «խստորեն վրեժխնդիր լինել» նրա սպանության պատասխանատուներից։