Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Կորեայի նորանշանակ դեսպանին

Քաղաքականություն

24.03.2026 | 14:53

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին (նստավայրը՝ Մոսկվա):

«Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment