Իրանի դեմ պատերազմը սպառնում է համաշխարհային առևտրին և էներգետիկ անվտանգությանը. Լավրով

https://arm.sputniknews.ru/20260324/irani-dem-paterazmy-sparnum-e-hamashkharhajin-arevtrin-ev-energetik-anvtangutjany-lavrvov-100183550.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438546_227:0:2958:2048_1920x0_80_0_0_fbef59ca84ebf331ca7603413b27a0c5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, միջուկային զենք, պատերազմ, մագատէ

սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, միջուկային զենք, պատերազմ, մագատէ

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Իրանի և նրա հարևանների միջև տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ է դնում առևտուրն ու էներգետիկ անվտանգությունն ամբողջ աշխարհում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանի դեմ կոշտ ռազմական ագրեսիան լուրջ ռիսկեր է ստեղծում միջազգային տրանսպորտային և գործարար հաղորդակցությունների համար։

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները նա որակել է որպես արևմտյան փոքրամասնություն կազմող պետությունների փորձեր՝ պահպանելու իրենց գերիշխանության մնացորդները միջազգային ասպարեզում։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Իրանի և նրա հարևանների միջև կատարվողի նկատմամբ։ Մոսկվան համոզված է, որ միայն Մերձավոր Արևելքի երկրների միավորումն է բխում տարածաշրջանի շահերից, այլ ոչ թե ուժն ու հարկադրանքը։ ՌԴ–ն պատրաստ է միանալ Իրանի շուրջ միջնորդական ջանքերին. Մոսկվան այս հարցերն ու գնահատականները փոխանցում է Թեհրանին։

Անդրադառնալով Իրանին հասցվող հարվածներից առաջացած միջուկային անվտանգության սպառնալիքների մասին ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն այն ոչ ադեկվատ է որակել։

«ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը, կասեի, բավական ոչ ադեկվատ է արձագանքում անմիջական այն սպառնալիքներին, որոնք ստեղծվում են միջուկային անվտանգության համար սանձազերծված ագրեսիայի արդյունքում», – ասել է նա։

Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնասներ չեն եղել։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը պարզաբանեց, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ատոմակայանի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի հարևանությամբ։

Leave a comment